Եմենում միջազգային կոալիցիայի կործանիչները սխալմամբ հարսանիքի մասնակիցների են գնդակոծել

22:06 • 28.09.15

Եմենում միջազգային կոալիցիայի կործանիչները, ենթադրաբար, սխալմամբ գնդակոծել են երկրի հարավ-արևելքում անցկացվող հարսանեկան արարողությունը:

BBC-ի փոխանցմամբ` հարսանեկան վրանները տեղակայված են եղել ալ-Վահգա բնակավայրում: Ինքնաթիռներից  մի քանի հրթիռներ են արձակվել վրանների ուղղությամբ, որոնցից մեկում գտնվելիս են եղել կանայք:

Հարձակման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, որոնց թվում նախնական տվյալներով`  8 երեխա և 12 կին: Պաշտոնական ներկայացուցիչը, որին մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները, տեղի ունեցածը սխալմունք է անվանել: