Անկախության աշունը. 24-րդ բրուդերշաֆտի ճիրաններում. երկրորդ մաս
Այս հոդվածի ԱՌԱՋԻՆ մասը տպագրելուց հետո մտածում էի՝ գրել թե չգրել երկրորդ հատվածը: Որովհետև, երկրում իրավիճակը կտրուկ սրվեց, իսկ զոհերի և վիրավորների մասին լրատվական հոսքերն, ուղղակի, տեղ չեն թողնում բանական խոսքուզրույցի համար: Բայց, այնուամենայնիվ՝ գրել:
«Մեր դուշման ո՞վ է, ո՞ւմ հետ տի կռվենք»
Երկնեց երկիր. անկախությունը ծնեց քաոսին, քաոսը ծնեց պատերազմին, պատերազմը ծնեց բռնակալին, բռնակալը ծնեց օլիգարխին, օլիգարխը ծնեց մանկուրտին, մանկուրտը ծնեց… ոչ, այս տաշտաքերանքը չբեր է, նա կարող է միայն սպանել: Այս վերջին մարդն իր կերած կաթի «գյորա» 24 տարի, օրական 24 -ժամյա անխափան ռեժիմով իր հունձն արեց: Իհարկե, առնվազն դասալիք պետք է լինել, որ այս անպատեհ ժամին, երբ թշնամին իր ողջ հասակով շեք է արել երկիրը, հետ գնալ ու ընդհուպ հասնել անկախության ծննդաբանությանը: Բայց թշնամուն ջախջախելու և վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկելուց առաջ հարկ է գոնե ճշտել՝ ո՞վ է մեր թշնամին: Թե չէ ի՞նչ իմաստ ուներ ծննդաբանությունից սկսելը, այսինքն՝ Մըսրից գալը, եթե հարցը չէր ծռվելու և հետ շպրտվեր էպոսի հայտնի արտատեր պառավի բոստանը, որն ամեն անգամ ծուռ Դավթին գլխի էր գցում, թե ով է մեր իրական թշնամին: Իզուր ենք կարծում, որ սա մի պարզունակ հարց է, որի պատասխանը վաղուց գիտեն անգամ մսուր-մանկապարտեզներում:
Այդպես չէ, գոնե այն պատճառով, որ մեր էպոսում այն ամենաշատ կրկնվող հարցն է, իսկ մեր էպոսը, գիտեք, մեր համահավաք խիղճն ու միտքն է: Եթե թշնամուն սահմանելն այդքան հեշտ լիներ, աշխարհի երեսին ոչ մի հուսահատ մարդ չէր լինի, էլ չենք խոսում այն մասին, որ դա կփակեր նաև հարյուրավոր պատերազմների ամենակուլ երախը: Բայց երբ անկախության երրորդ փորձից հետո էլ քաղաքականությունը քնարերգության ենք վերածում, մեր մետաֆորիկ քնարն այնպես է մշուշում ոսոխի պատկերը, որ չես էլ զարմանում, երբ անգամ ռազմական գերատեսչությունն է հետդ վերլիբրով շփվում:
Մաքուր պոետիկ չափազանցում է, երբ զոհը մեզ մատուցվում է որպես ոսոխ, ինչ է թե այս պահին հենց նա է եկել ու կախվել մեր սահմանի փշալարերից: Անշուշտ, այս պահին զենքն իր ձեռքին է, և նա արդեն սպանում է իր տանը խաղաղ քնած պառավաքարցուն, բայց նա ավելին չէ, քան քիլլերը, իսկ քիլլերն ի բնե հենց զոհն է: Ուրեմն, հաստատ, ադրբեջանցին չէ մեր թշնամին: Չմոռանանք, թե ազգամիջյան կոնֆլիկտների հրահրումը ինչ կենսական նշանակություն ունեցավ Սովետի փլուզման համար: Սա էլ նոր բուն է քնարական խոհերի մյուս շարքի համար, ըստ որի, մեր տունքանդիչը Արևմուտքն է, որն ուզում է վայիս լինել բոլոր սուվերեն երկրների հացին, բոլորին քաշել իր փեշի տակ՝ օգտագործելով նրանց մարդկային, տմարդի, խելոքության և հիմարության, ուժի և թուլամորթության բոլոր ռեսուրսները միայն իր գարունքի, իր ծաղկունքի համար: Պանդխտության քնարը քոք պահելու և հայտնի ցուպը ձեռքից չգցելու համար շատ հարմար է դիրքավորվել ոչ թե ռեալ քաղաքականության, այլ հենց պոետիկ հարթությունների վրա և աջուձախ «թքել արդարության ճակատին»:
Քաղաքականությունը մեռավ, կեցցե պոեզիան
Ինչու եք անընդհատ կրկնում, թե՝ մենք պետության մի մասնիկն ենք, միգուցե հենց այդ պատճառով էլ մենք լավ չենք հասկանում, թե ինչի համար է մեզ օդուջրի պես պետք պետությունը: Իսկ միգուցե վերևի միտքը շրջուն շարադասենք՝ պետությունն է իմ մասը: Այսպես ավելի տեսանելի է, որ պետության կազմակերպումը հենց լուսավորչական աշխատանք է, և եթե կրթությունը չի դիտվում որպես ազգային անվտանգության առաջին թիրախ, ապա, վաղ թե ուշ, այն պետք է, ուղղակի, կլոնավորել առողջապահության նախարարության որևէ հակահամաճարակային գերատեսչության հետ: Եվ ամենակարևորը՝ չբողոքել և չնվնվալ, երբ մյուսները զբաղված են իրենց պետությունների զարգացմամբ և որքան էլ նվաստացուցիչ է՝ նաև քո հաշվին:
Հենց քո տունն իրենց սպառման շուկայի վերածելը, այո՛, քաղաքականություն է, քո մտքերի ու գաղափարների դեմն առնելը՝ բացառելով քո զարգացումը, կներեք, բայց նույնպես քաղաքականություն է, այն, որ քեզ ստիպում են քո ուսուցչի, գիտնականի բերանից փողը կտրել և զենք ու զրահ առնել, ավելին է, քան քաղաքականությունը: Լավ էլ շոշափել են պոետիկ խառնվածքդ. սովետի կրթական քո ցենզն էլ,անշուշտ, չեն մոռացել, մինչև հիմա բկներին կանգնած է, որ 15 եղբայրների միջից ամենագերազանցիկն էիր բարձրագույնի դիպլոմներովդ, բա ի՞նչ էիր ուզում, որ նույն ջանադրությամբ երեխաներիդ կրթես, ու այդ ուղեղը որպես ռումբ տանես դնես արդեն անկախ երկրիդ կառավարության գլխի՞ն, բա որ էդ խելքը չառնեին քո գլխից էլ ո՞նց կարող էին հետդ վերջին վասալի պես խոսել, ոնց կարող էին երկիրդ մարդկանցից բեռնաթափել ու որպես էժան աշխատուժ սիբիրներ քշել և մանավանդ՝ կուլ տալ: Բայց միևնույն է, ռուսն էլ չի մեր դուշմանը: Այս մարդիկ 500 տարի անընդմեջ պետականության տեր են եղել, ամբողջ աշխարհում մեկ էլ անգլիացիները կարող են հպարտանալ այսպիսի ռեկորդի համար և առնվազն ամպերի մեջ սավառնող պոետ պիտի լինել, չհասկանալու համար, որ այդ հարյուրամյակների ընթացքում այս էթնոսը գիտակցել է, ինչ հզոր ուժ է պետականությունը և ինչպես է պետք այն փայփայել: Այս մարդիկ այսօր պիտի ամեն գնով աշխատատեղ ստեղծեն, որ պետությունը ներսից չպատռվի, եթե անգամ այդ աշխատատեղը գոյացնող ռազմական արդյունաբերության համար պահանջվի մեծ ու փոքր եղբայրների, հարևան, բարեկամի արյունն ու քրտինքը: Իսկ մենք դեռ նրանց հարցնում ենք, թե ինչու ես զենք տալիս Ադրբեջանին, որը լրիվ համարժեքն է նրա, որ մի երեխայի հարցնենք՝ բալիկ ջան, դու ինչո՞ւ ես կոնֆետ սիրում: Անշուշտ, կարելի է մագլցել անգամ ՄԱԿ-ի ամբիոնը և այնտեղից հնչեցնել «Ողբի հայրենիք, որբի հայրենիք» մոտիվների հետ աղերսվող տողեր և, կարծես, հենց այդպես էլ արվում է, երբ մերոնք հայտվում են դրսի որևէ հեղինակավոր լսարանում. կուրծք ծեծոցի, հեծկլտանք, «դավին անտարբեր, ցավից անտեղյակ» օտարների համար հուլունք-հուլունք զեղումներ, որ բա չեք ասի՝ մեր Արցախն ինքնորոշվել է, իսկ դուք ձեր երկակի չափանիշներով կասկածի տակ եք առնում սուվերենության առաջին և գլխավոր սկզբունքը և մաքուր փիլիսոփայաբար նայում, թե ինչպես է Հայաստանը շնչահեղձ լինում այդ անիծյալ շրջափակման ճիրաններում: Կարելի է ենթադրել, թե համայն ազգերի խառնարանում միայն Հայաստանն է գլխի ընկել, որ դեմոկրատիան մի մեծ բլեֆ էր, որը վառվել ու վերջացել է, չիք, ամեն աղախին էլ չի կարող պետություն վարել, է՜խ-է՜խ մուժիկ… Հայաստանը երևի աշխարհի լիրոէպիկական այն մինուճարն է, որը այդպես էլ չսովորեց միջազգային պատրոնների լեզուն. ախր երբ սրանք ասում են, ասենք՝ կրթական բարեփոխում, հենց կրթության բնաջնջումը նկատի ունեն, երբ խաղաղություն են ասում, ուրեմն հենց պատերազմը նկատի ունեն, և եթե միջազգային հարթակներից խիտ պարբերականությամբ հնչում են ասենք՝ խաղաղություն, խաղաղասեր և հատկապես խաղաղապահ բառերը, ուրեմն ուր որ է հիշատակված տարածքում պատերազմ կբռնկվի, ավելի ստույգ՝ կհրահրվի: Բայց սա է հենց այսօրվա դիվանագիտությունն ու քաղաքականությունը՝ ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ Բաբելոնն ու Ասորիքն էլ են եղել և «անհետ, կորել, անցել են չար մշուշի պես»:
Կենդանի վավերագրություն հոլիվուդյան բլոկբաստերի համար
Բայց անգամ հաղթական ելքով պատերազմը, մնացած մեծուփոքր ղոչաղություններն էլ չեն փրկի որևէ հավաքականության, եթե նա անկախության առաջին լուսաբացից մինչ օրս զլացավ լծվել ամենակարևոր գործին՝ այդ գործը բառիս հավակնոտ իմաստով՝ պետականաշինություն է կոչվում, բայց մեր դեպքում հենց սկզբից մի այնպիսի հիպերբոլ ստացվեց, որին կնախանձեր անգամ գրոտեսկի վարպետ Ֆերնանդո Բոտերոյի Կասկադում փռված «Ծխող կինը»: Այստեղ մենք կարծես պատասխանեցինք, թե ով է մեր դուշմանը, որովհետև եթե դու տանիքդ չես կապել, քեզ թշնամի կարող ես հռչակել անգամ անձրևին, կամ հյուսիսից փչող բոլոր քամիներին: Ռուսական հայտնի անեկդոտն ասում է՝ երբ լույսդ, ջուրդ կամ գազդ անջատում են, ստուգիր վճարման կտրոններդ, իսկ եթե բոլոր կենցաղային սարքերդ են միանգամից անջատվում, կնշանակի Ռուսաստանը հոգու խորքում ի վերջո ճանաչել է քո անկախությունը:
Բայց 88-ի հեղափոխությունը քիթ սրբելու ժամանակ չտվեց ազգի փրկիչներից գոնե մեկին, որ թեկուզ մի ժամով հարթակից իջներ և ծնկին խզբզեր անկախ ու ազատ երկրի շիննախագիծը: Սակայն մեզ հետ պատահածը հեղափոխություն չէր լինի, եթե նրա «պրարաբները» առանց այդ բարաթի էլ գործի չանցնեին: Սկսեցին ինքնաբուխ, աջուձախ փորել ողջ երկրի լայնք ու երկայնքով, ինչպես սովորաբար լինում է ցանկացած շենք, շինության հետ, որը դուրս է մնում ճարտարապետական մտքի ուղեծրից: Երկիրը կուլ տվեց ողջ թոզուդումանը, որովհետև խոստացված էր՝ այստեղ կհառնի ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը: Բայց մինչ շինհրապարակը կազատվեր սովետի մնացուկ մեծ ու փոքր խոյակներից, իսկ պատվանդաններից ջարդված քիթումռթով կգահավիժեին երեկվա երևելիները՝ տեղ ազատելով նորագույն պատմության հերոսների համար, մեկ էլ՝ ով հայի բախտ… վրա տվեց դարավոր ոսոխն ու հակառակի պես այն պատմական պահին, երբ քանդման ու փորման աշխատանքների պիկին էինք և պաշտոնական տվյալներով՝ կար բավարար հույս, կամք ու հաստատակամություն ի վերջո թևակոխել հաջորդ՝ կառուցապատման փուլ:
Իհարկե, պատերազմը վերադարձնում է մոռացված և խաղից դուրս մնացած հասարակությանը և մորումանուկով առերեսում քաղաքականության հետ: Պատերազմի տերը ժողովուրդն է, որն իր որդիների արյամբ փակեց պատերազմի հաշիվները՝ ճղեց ու տուն բերեց իր հայրերի տանուլ տված հայրենիքի կտորը: Երբեք, երբեք ոչ մի պոռոտախոս գեներալ կամ առավել ևս դաշտային կամ հենց գլխավոր հրամանատար թող չփորձի իր վրա քաշել այդ հաղթանակը: Պատերազմի հաղթանակի դափնիները փակցվում են միայն զոհվածների գերեզմաններին...
Փաստն այն է, որ անգամ այս ծանր պատերազմը մեզ չսթափեցրեց և փոխանակ երկու պետականություն հռչակած երկիրը հաղթանակի հզոր էներգիան ներդներ պետականաշինության մեջ, ընկավ կուսակցություն կողպելու, թերթ ու ռադիո խլացնելու հետևից, այդ արանքում ստացանք օլիգարխիայի առաջին պարտիան և միայն այս հրավառությունը բավական էր, որ անկախ Հայաստանից առհավետ չքանար պետության առաջին նշանը՝ քաղաքացու ընտրական իրավունքը: Ահա, թե ինչ ենք հասկանում 1996 ասելով: Թե չէ մնացածը ոչ թե պատճառ, այլ ընդամենը մեծ ու փոքր մահանաներ են՝ 95-ին հիպերինֆլացիան էր ժամանում, 98-ին դեֆոլտն ու դրամի դեվալվացիան՝ ձեռք-ձեռքի տված, հետո ուս-ուսի եկան պալատական հեղաշրջողները, բայց նրանց չար բախտից վրա տվեց միջազգային տնտեսական ճգնաժամը և մարդիկ այդպես էլ իրենց մաշկի վրա չզգացին այդ երկուսի՝ հեղափոխողի և հեղաշրջողի տարբերությունը, դե իսկ 2012-ից ազդարարվեց աշխարհի վերջը և առնվազն դիակապտում կլիներ այսուհետ ցնցել որևէ մեկի և պնդել քո ապրելու իրավունքը:
Վերցնել իշխանությունը. հենց հիմա
Որքան էլ խայտառակ է փաստը, բայց Հայաստանը միակ երկիրն է, ուր իշխանական և ընդդիմադիր թևերի հիմնական դերակատարները 88-ի հեղափոխության հարթակի տղերքն են: Անգամ սովետի ամենահետնապահ միավորները 21-րդ դար չմտան այս բեռուբարձով: Իսկապես հոգնել և ծերացել ենք, և այնպես ենք հավատում հեքիաթներին, որ կարող ենք մի օր էլ ստիպել արագիլներին, որ զբաղվեն մեր դեմոգրաֆիական խնդիրներով:
Պետությունը կոնսենսուս է, համաձայնություն: Որքան շատ է անհամաձայնությունը, այնքան բռնությունը շատանում է: Քննադատությունն էլ արդեն չունի նախկին թափն ու գրավչությունը. եթե այստեղ գրվի, որ ամբողջ իշխանությունը վերից վար կոռումպացված է, այդ իշխանությունն ավելի լավը չի դառնալու, հակառակը՝ կարծրանալու է, փոխարենը՝ արդեն հասարակության մտքում մի 37 թիվ է ամրագրվելու, կամ մի նոր 88՝ նոր հեղափոխություն կամ ասենք՝ հոկտեմբերի 27՝ մի նոր ահաբեկչություն: Իսկ դրանից ինչ է շահել Հայաստանը, հաջորդները նախորդներից միշտ մի գլուխ վատն են՝ այսպիսին է իշխանական մարմնի անատոմիան:
Հայաստանը մինչև հիմա էլ կքած է բնականոն կյանքի վրայից թռած հեղաշրջումների տակ և մեծ հաշվով՝ մեր թքի տակ կանգնած այս պատերազմն էլ նույն հեղափոխության անհեռատես և փնթի գործողությունների հետևանք է: Հոխորտանքը ատելությունը և մանավանդ հայհոյանքը պարտության նշաններ են: Իհարկե, իշխանությունը պետք է վերցնել և որքան հնարավոր է՝ շուտ: Բայց իմ վերջին հարցը՝ իսկ ի՞նչ է իշխանությունը, որ արդեն երկու տասնամյակ իրավացիորեն կոչ է արվում՝ անհապաղ վերցնել: Արդյո՞ք իշխանությունը Բաղրամյանի վրայի հայտնի շենքն է կամ նույն փողոցի վրա տեղակայված իշխանական հարակից շինությունները, որ ընդդիմադիրների հին ու նոր սերունդն այդպես ջերմեռանդորեն ցանկանում էր գրոհել: Իսկ միգուցե իշխանությունը ոչ թե շենք, աթոռ, փող ու զվարճանք է, այլ ուղղակի՝ տքնանքից ծնված գաղափար: Բայց այնպիսի գաղափար, որը պետք է տալ ու նվիրել անհատույց, առանց քոփիռայթի. եթե քո որևէ գաղափարն աշխատում է որևէ տարածքում, դու արդեն իշխանություն ես: Իսկ երբ քո գաղափարները բազմապատկվում են, քո իշխանությունն ավելի ու ավելի մեծ տարածքներ է ընդգրկում: Եթե դու այդ տարածքում երեխաներ ունես արդեն, վստահաբար, նրանք չեն կարող ապրել առանց քեզ՝ որտեղ երեխան, այնտեղ էլ՝ ծնողը:
Իհարկե, մենք շատ ուշացել ենք՝ տարվելով քննադատական պաթոսով, մենք չենք նկատել, թե ինչպես մեկ համակարգչի առաջ նստած երիտասարդը գլխի վրա կանգնեցրեց ամբողջ աշխարհը: Նա կարծես չգրոհեց իր նախագահի նստավայրը, բայց դա ավելի էր՝ քան ուղղակի գրոհը: Հայաստանը պետք է բացի իր թևերը. սա ստեղծագործ մտքի ամենապայծառ ժամն է՝ հենց մեր ժամանակը:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
19:54 • 22.11.24 Նախագահի ուղիղ ընտրություն Վրաստանում այլևս չի լինի
-
17:20 • 22.11.24 Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը կբանավիճեն