Արաբական կոալիցիան սխալմամբ 130 մարդ է սպանել, որոնք մասնակցել են հարսանեկան արարողության
Եմենի հարավ-արևմուտքում 131 մարդ է զոհվել երկու օդային հարվածի հետևանքով, որոնք հասցրել են Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդում է ntv.ru-ն։
Բոլոր մահացածները հարսանեկան արարողության հյուրերն են եղել, իսկ արարողությունն անցկացվել է Վախիջա գյուղում: Զոհերի թվում մեծ թվով կանայք և երեխաներ կան: Եվս տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Եմենի կառավարության ներկայացուցիչը, որի կողմից կռվում է արաբական կոալիցիան, հայտարարել է, որ այդ օդային հարվածները հասցվել են «սխալմամբ», իսկ իրականում դրանց թիրախը եղել են ապստամբ հուսիթների դիրքերը։
Արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, Եմենում ռմբակոծումները սկսել է մարտից, այն բանից հետո, երբ ապստամբ հուսիթները գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան և ստիպեցին նախագահին փախչել արտասահման:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա մարտի 26-ից Եմենում զոհվել է 2.355 քաղաքացիական անձ, ևս 4.862 մարդ վիրավորվել է։










