Սիրիայում մարտերի մասնակցած ադրբեջանցի է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է Սիրիայում մարտերի մասնակցած Ադրբեջանի քաղաքացի։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, 1985 թվականին ծնված Թալեհ Ահմեդովը
ձերբակալվել է Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում։
Քննության ընթացքում պարզվել է, որ նա 2014 թվականին մեկնել է Սիրիա և այնտեղ մնացել 3 ամիս։
Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով (ապօրինի զինված խմբերի կամ խմբավորումների ստեղծում), դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է։
Քննությունը շարունակվում է։










