Ռուսաստանը Բելառուսին գործող վարկերի մարման հետաձգման հնարավորություն կընձեռի մինչև 2016 թվականը
Ռուսաստանը Բելառուսին գործող վարկերի մարման հետաձգման հնարավորություն կընձեռի մինչև 2016 թվականը։ Այդ մասին ասված է երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպման համար նյութերում, հաղորդում է ТАСС-ը։
«Ձեռք են բերվել մինչև 2016 թվականը վարկային գծով վճարումների հետաձգման մասին պայմանավորվածություններ, ընդ որում՝ հարկավոր է նշել, որ Բելառուսն ամբողջովին կատարում է իր ընթացիկ ֆինանսական պարտավորությունները»,- ասված է փաստաթղթում:
Նյութերում նշվում է, որ 2015 թվականի մարտին ստորագրվել է Բելառուսին 110 միլիոն դոլարի վարկ տրամադրելու, իսկ հուլիսին՝ ևս 760 միլիոն դոլարի տրամադրման մասին համաձայնագիր։










