Թուրք քաղաքապետի դեմ մահափորձ է իրականացվել
Թուրքիայի Բյույուքշեհիր քաղաքի քաղաքապետ Նիհաթ Չիֆթչիի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet թերթի կայքը, այդ մասին նախ հաղորդել է Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Իզզեթթին Քյուչուքը, իսկ ավելի ուշ հաստատել է նաև ինքը՝ քաղաքապետը։
Հարձակվողները փախուստի են դիմել։ Կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Հարուցվել է քրեական գործ, ոստիկանները փորձում են գտնել մահափորձի հեղինակներին ու կազմակերպիչներին։










