Ռուսական հեռուստաալիքի՝ Մոսկվայում մզկիթի բացմանը նվիրված ռեպորտաժն ուղեկցվել է «Դլե յաման» երգի ներքո (տեսանյութ)

09:59 • 29.09.15

Մոսկվայում մուսուլմանական կարևոր տոներից մեկի՝ Կուրբան Բայրամի նախաշեմին վերակառուցումից հետո բացված Եվրոպայի ամենամեծ մզկիթին նվիրված ռեպորտաժում ռուսական 5-րդ ալիքը (Пятый канал) օգտագործել է հայկական «Դլե յաման» երգն ու երաժշտությունը։

 

Մզկիթի բացմանը ներկա էր գտնվել ոչ միայն ՌԴ նախագահը, այլև՝ Թուրքիայի, Պաղեստինի, Ղազախստանի ղեկավարները։

 

Նրանց ուշադրության առանցքում ոչ միայն վերաբացվող շքեղ մզկիթն էր, այլև Մերձավոր Արևելքում աճող հակամարտություններին նվիրված բանակցությունները։

 

Թե ում կատարմամբ է «Դլե յամանը» հնչում մզկիթի բացմանը նվիրված ռեպորտաժում՝ չի նշվում: Տեսանյութի հեղինակները, հավանաբար, հայկական երգը թուրքական կամ արևելյան են համարել, և այն թեմայի հետ որևէ կապ չունեցող ռեպորտաժում պատահմամբ է հայտնվել։

 

Տեսանյութը դիտել այստեղ։