Լուկաշենկոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին եկել է 11-ամյա որդու հետ

15:50 • 29.09.15

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բելառուսի պատվիրակության կազմում է եղել նաև երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 11-ամյա որդին՝ Նիկոլայը։

 

Նիստերի դահլիճում ներկա տղայի լուսանկարը հրապարակել է The Guardian-ի թղթակից Շոն Ուոքերը, գրում է Газета-ն։

 

Լուսանկարում Նիկոլայը նստած է Բելառուսի պաշտոնական պատվիրակության համար նախատեսված տեղերից մեկում։

 

Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայության տեղեկություններով՝ Լուկաշենկոն որդու հետ այցելել է նաև Նյու Յորքում գտնվող «Սեպտեմբերի 11» հուշահամալիր։