Վերջին օրերին Միջերկրական ծովում ավելի քան 1.100 ներգաղթյալ է փրկվել

10:50 • 29.09.15

Լիբիայի ափերի մոտ վերջին օրերին անցկացվել է 11 փրկարարական գործողություն, որոնց շնորհիվ կանխվել է 1.151 ներգաղթյալի մահը, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Միայն «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը հաջողվել է փրկել 373 ներգաղթյալի, որոնց թվում շատ են եղել կանայք և երեխաները։ Նրանք բոլորը տեղափոխվել են Իտալիա, հայտնել են կազմակերպությունից։

 

Մոտ ապագայում ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել պայքարը մաքսանենգների դեմ, որոնք անօրինական կերպով փոխադրում են փախստականներին Միջերկրական ծովով։ Գործողությունը կսկսվի հոկտեմբերի 7-ին։