Ամերիկացի ոստիկանները նամակ ուտող կապիկ են բռնել

13:01 • 29.09.15

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ոստիկանության աշխատակիցները կապիկի են բռնել, որը փոստարկղի մոտ նամակներ է կերել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ տեղի իրավապահները սովորել են պատասխանել ալիգատորների, արջերի, բադերի և վայրի բնության այլ ներկայացուցիչների հետ կապված զանգերի, սակայն կապիկի հետ կապված այս միջադեպն անսովոր է եղել անգամ նրանց համար։

 

Դեպքի վայր են ժամանել 5 սպաներ, ինչպես նաև՝ Ֆլորիդայի վայրի բնության ու ձկների պահպանության հանձնաժողովի աշխատակիցները։ Նրանք մեքենայով փակել են ճանապարհն ու ջրի շշով փորձել են շեղել կենդանու ուշադրությունը, ինչի արդյունքում կենդանին հայտնվել է ոստիկանական մեքենայի տանիքին։

 

Որոշ ժամանակ անց սպաներին միացել է կենդանու տերը, որին հաջողվել է գրկել կենդանուն։
Պարզվել է, որ կենդանու անունը Զիկ է։

 

Միջադեպի մասին ոստիկանության ներկայացուցիչը պատմել է ֆեյսբուքյան իր էջում։