ՄԱԿ-ում հանդիպմանը Օբաման իրականում չի խփել Պուտինի բաժակին (տեսանյութ)
Նախօրեին ԶԼՄ-ները տարածել էին ՄԱԿ-ի տարածած պաշտոնական լուսանկարը, որում երևում էր, թե ինչպես են ԱՄՆ-ի և Ռուսստանի Նախագահները ՄԱԿ-ի առաջնորդների լանչին բաժակ զարկում:
Սակայն այսօր համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, որ ԱՄՆ-ի Նախագահ Օբաման իրականում` գոնե սկզբում հրաժարվել է «չխկացնել» Պուտինի բաժակը, չնայած Պուտինը իր բաժակը մեկնել է: Փոխարենը Օբաման բաժակ է զարկել սեղանի շուրջ գտնվող մյուս առաջնորդների հետ:
Ցանցային տիրույթում կարծիք է շրջանառվում, որ բաժակ չչխկացնելու անհարմար պահը շտկելու համար, հնարավոր է, հետո առանձին լուսանկար է արվել:












