ԱՄՆ նախագահն ու Իրանի արտգործնախարարը 1979 թվականից ի վեր առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմել

13:40 • 29.09.15

Լուսանկարը՝ AFP-ի

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում միմյանց ձեռք են սեղմել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ ամերիկյան առաջնորդի և Իրանի արտգործնախարարի շփումը նախապես պլանավորված չի եղել։ Սա ԱՄՆ նախագահի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին ձեռքսեղմումն է՝ սկսած 1979 թվականից, երբ տեղի էր ունեցել իսլամական հեղափոխությունը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի են ունեցել Իրանի միջուկային ծրագրի հարցով միջնորդ «վեցյակի» և Իրանի արտգործնախարարների բանակցությունները։