Պուտինն իշխանության գտնվելու ժամկետի մասին՝ «ամեն ինչ կախված կլինի իրավիճակից»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իշխանության լինելու իր ժամկետը չի հակասի Սահմանադրությանը, սակայն վստահ չէ, որ ամբողջությամբ կօգտվի սահմանադրական իրավունքից: Դա կախված կլինի երկրում և աշխարհում կոնկրետ իրավիճակից և իր տրամադրությունից, հաղորդում է РИА Новости-ն։
«Թե որքան երկար՝ կախված է երկու հանգամանքից: Առաջինը, իհարկե, այն է, որ կան Սահմանադրությամբ նախատեսված օրենքներ, և դրանք հաստատ չեն խախտվի իմ կողմից: Բայց ես համոզված էլ չեմ, որ պետք է ամբողջությամբ օգտվեմ այդ սահմանադրական իրավունքներից: Դա արդեն կախված կլինի երկրում, աշխարհում կոնկրետ իրավիճակից և իմ սեփական տրամադրությունից»,- պատասխանել է Պուտինն ամերիկացի լրագրողի հարցին, թե որքան երկար է նա ցանկանում մնալ իշխանության։










