Սաակաշվիլին մեղադրել է Յացենյուկին կոռուպցիայի նոր ալիք հրահրելու համար

13:13 • 29.09.15

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին բարեփոխումների անվան տակ կոռուպցիայի նոր ալիք հրահրելու համար, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Կոռուպցիայի նոր ալիք՝ բարեփոխումների տեսքով։ Հերթական անգամ Պետական հարկաբյուջետային ծառայությունը փորձում է կեղծ բարեփոխումներ անցկացնել՝ խաղի ազնիվ կանոններ հաստատելու փոխարեն, ինչն է՛լ ավելի է խորացնում բիզնեսի վիճակը։ Անտեսելով ներդրողների հույսերը մաքսազերծման արդար գների վերաբերյալ՝ վարչապետը ստորագրել է թիվ 724-րդ որոշումը, համաձայն որի բոլոր ապրանքներն այժմ սկսել են մաքսազերծվել ոչ թե փաստացի, այլ ՊՀԲԾ-ի նախապես որոշած արժեքով։ Այսօր ձևակերպումը բոլոր մաքսայիններում կաթվածահար է եղել»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

 

Նրա խոսքով՝ Յացենյուկի ստորագրած նոր փաստաթուղթը հնարավորություն է տալիս մաքսայիններին ինքնուրույն որոշել ներմուծվող ապրանքերի արժեքը։