Թայվանում մոլեգնում է Դուժուան «սուպերթայֆունը». կան զոհեր ու վիրավորներ

23:13 • 29.09.15

Թայվանում մոլեգնում է Դուժուան «սուպերթայֆունը», որի հետևանքով արդեն 2 մարդ է զոհվել, 300-ից ավելին վիրավոր են: Ավելի քան 12000 մարդ տարհանվել է:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` տեղի իշխանություններին հղումով, թայֆունը կղզու ափերին է հասել երեքշաբթի:  Գրեթե կես մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Փոթորիկը հարվածել է նաև չինական ափամերձ քաղաքներին, սակայն լուրջ վնասների մասին հաղորդումներ չեն ստացվել

Թայվանում վնասվածքներ ստացածների մեծ մասին հարվածել են փոթորկի հետևանքով պոկված ու այս ու այն կողմ թռչող իրերը: