Ավելի քան 50 երկրներ ՄԱԿ-ին լրացուցիչ 40.000 զինծառայող կտրամադրեն խաղաղապահ գործունեությանը մասնակցելու համար

10:42 • 29.09.15

Լուսանկարը՝ yahoo.com-ի


Ավելի քան 50 երկրներ պարտավորվել են ՄԱԿ-ին լրացուցիչ 40.000 զինծառայող տրամադրել խաղաղապահ գործունեությանը մասնակցելու համար, գրում է Газета-ն։

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում ընդգծել է, որ ոչ բոլոր խնդիրներն է հարկավոր նման կերպ լուծել, սակայն այդ համակարգը շարունակում է մնալ ամենակարևոր գործիքներից մեկը զինված հակամարտությունները լուծելու համար։

 

Այժմ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության աշխատանքին մասնակցում է ավելի քան 125.000 զինվորական՝ 124 երկրից։