Սահմանում միշտ էլ սադրանքներ կլինեն, քանի դեռ Հայաստանը կտրուկ գործողությունների չի անցել. Սերգեյ Շաքարյանց
Այս իրավիճակում, երբ սահմանում լարվածության կա, շատ հարմար պահ է պահանջել, որպեսզի Մադրիդյան սկզբունքները վերանայվեն: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով շփման գծում լարվածության դեպքերին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Գոնե այդ սկզբունքների կետերի հերթականությունը փոխելիս կարելի է շատ ավելի դյուրին արդյունքի հասնել: Եվ դա օրակարգ պետք է լինի հենց արտգործնախարարների համար»,-ասաց Շաքարյանցը:
Քաղաքագետի խոսքով՝ սահմանում միշտ էլ սադրանքներ կլինեն, քանի դեռ Հայաստանը կտրուկ գործողությունների չի անցել:
«Նախահարձակ քաղաքականություն է պետք ունենալ: Այսօրվանից պետք է սկսի նոր ժամանակաշրջան, և հարձակողական դիվանագիտությունը պետք է լինի առաջնային: Պետք է լինի դիվանագիտական պատերազմ»,-նշեց քաղաքագետը:










