Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպանությունների թիվը հասել է օրական 49-ի

10:50 • 30.09.15

Հարավաֆրիկյան Հանրապետությունում իրականացվող սպանությունները թիվը հասել է մինչև օրական 49-ի։ Այդ մասին ասված է երեքշաբթի օրը լույս տեսած կառավարական զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Վերջին տարվա ընթացքում երկրում սպանությունների թիվն աճել է 4,6 տոկոսով: 2014 թվականի մարտից սկսած՝ մեկ տարվա ընթացքում սպանվել է 17.805 մարդ:

 

«Դա թիվ է, որը ես կակնկալեի հանդիպել ռազմական հաշվետվություններում»,- հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Դիանա Կոլեր-Բարնարդը։

 

Երկրում ավելացել է նաև գողությունների թիվը: Փորձագետների կարծիքով՝ թվերը նշանակում են հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ կառավարական երկարաժամկետ ծրագրի ձախողում: