Alibaba-ի ղեկավարին 10 անգամ չեն ընդունել Հարվարդի համալսարան
Bobby Yip / Reuters
Ամենամեծ ինտերնետ-ռիթեյլերներից մեկի՝ չինական Alibaba ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեկ Ման խոստովանել է, որ նրան 10 անգամ չեն ընդունել բրիտանական Հարվարդ։ Այդ մասին նա պատմել է Դավոսում Միջազգային տնտեսական ֆորումի հանդիպման ժամանակ տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն։
Իր հարցազրույցը Ման սկսել է՝ պատմելով այն մասին, թե ինչպես է ժամանել Շվեյցարիա 2001 թվականին, որտեղ նա առաջին անգամ տեսել է գլոբալիզացիայի դեմ ցույց անողներին։
«Գլոբալիզացիան հիանալի բան է: Ինչո՞ւ են մարդիկ բողոքում դրա դեմ»,- ասել է Ման։
Միայն տարբեր երկրներում 12 տարի ապրելուց հետո Ման խոստովանել է, որ շատ բան է սովորել, մասնավորապես՝ սոցիալական պատասխանատվություն և քաղաքացիների նկատմամբ հարգանք:
Սեփական ընկերությունը գործարարը բնորոշել է որպես «մի բան, որը մարդկությունը երբեք չի փորձել»։
Պատասխանելով պետության հետ հարաբերությունների մասին հարցին՝ Ման հայտարարել է. «Մենք սիրում ենք իրար, բայց նրա հետ ամուսնանալ ես չեմ պատրաստվում»։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չինացի միլիարդատեր և Alibaba-ի ղեկավար Ջեկ Ման դարձել է երրորդը Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում։










