Ադրբեջանն ունի շուրջ 20 զոհ և 60-80 վիրավոր. ԼՂՀ ՊԲ հրամանատար

15:36 • 30.09.15

 

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով  ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանն այս օրերի ընթացքում ունեցել է շուրջ 20 զոհ, որոնցից մի մասի անունները ճշգրտված է ԼՂՀ ՊԲ–ի կողմից, և 60-80 վիրավոր:
 

Նա մասնավորապես գրել է. «Քիչ առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի:

 

Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են:
 

Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի:
 

Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:
 

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»: