Սոցցանցերում քննարկում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ծիծաղելի պահերը
ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերի օգտատերերը չեն դադարում մեկնաբանել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած ամենածիծաղելի միջադեպերը, գրում է ntv.ru-ն։
Բլոգներում և լրատվամիջոցներում քննարկվող թեմաների թվում կան բավականին վառ պահեր: Օրինակ՝ օգտատերերն ակտիվ քննարկում են այն, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ուշացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից 10 րոպեով, իսկ այնուհետև թայֆունի պես ներխուժել սենյակ։
Օգտատերերը հիշատակում են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 11-ամյա որդուն՝ Կոլյային, ով ներկայացրել է Բելառուսը պաշտոնական պատվիրակության կազմում։
Հատուկ ուշադրության է արժանացել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ հորանջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ: Նշվում է, որ ԱՄՆ նախագահը երեք անգամ գերազանցել է հատկացվող ժամանակը։










