Չինաստանի հարավում 15 պայթյուն է տեղացել. կա 6 զոհ
Չինաստանի հարավային Գուանսի Չժուանյան ինքնավար շրջանի Լյուչժու քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` Սինխուա գործակալությանը հղումով, 3-5 ժամվա ընթացքում փոքր քաղաքում, ընդհանուր առմամբ, 15 պայթյուն է տեղացել: Պայթյունների հետևանքով վնասվել են տեղի հիվանդանոցը, քաղաքային շուկան, առևտրի կենտրոնը, ավտոբուսային կայանը և մի շարք շենքեր, այդ թվում բանտը և պետաշխատողների հանրակացարանը:
Աղբյուրի հաղորդմամբ` աղետի լուսանկարները հայտնվել են սոցցանցերում, որոնցում հնարավոր է տեսնել ծխի մեջ կորած փողոցները:
Հետաքննություն է ընթանում: Քաղաքի ոստիկանապետի խոսքով` ռումբերը, հավանաբար, այդ հասցեներով ուղարկվել են կապոցներով: Դեպքի վայրերում աշխատում են փրկարարները:










