Ֆրանսիան Ասադի «ռազմական հանցագործությունների» վերաբերյալ հետաքննություն է սկսել. լրատվամիջոցներ
Ֆրանսիական իշխանությունները հետաքննություն են սկսել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք, իբր, իրականացվել են Սիրիայում 2011-2013թթ. ընթացքում, գրում է Agence France-Presse-ն՝ իր սեփական աղբյուրներին հղումով։
Իրավիճակին ծանոթ աղբյուրը նշել է, որ սեպտեմբերի 15-ին հետաքննությունը նախաձեռնել է Փարիզի դատախազը։ Նախնական հետաքննությունը հիմնված է ռազմական լուսանկարչի ցուցմունքների վրա, ով փախել է Սիրիայից 2013թ. հուլիսին և այնտեղից բերել սպանված մարդկանց 55.000 լուսանկար, փոխանցում է Комсомольская правда-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է աշխատել Սիրիայի հարցով Ռուսաստանի և Իրանի հետ, սակայն առանց նախագահ Ասադի մասնակցության։










