Արգենտինական Ֆրիաս քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր կկառուցվի

00:54 • 30.09.15

Արգենտինական Ֆրիաս (Սանտյագո դել Էստերո նահանգ) քաղաքի քաղաքապետ, ճարտարապետ Լուիս Լեկուոնան սեպտեմբերի 28-ին հյուրընկալվել է Սիրիական ուղղափառ եկեղեցում, որտեղ նրան ընդունել է Արգենտինայում հայրապետական փոխանորդ Խուան արքեպիսկոպոս  Գասալին:

Ինչպես հաղորդում է Nuevodiario կայքը` հանդիպման ընթացքում քաղաքապետն ու արքեպիսկոպոսը բազմաթիվ հարցեր են քննարկել, որոնց թվում նաև` Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները: Քաղաքապետը տեղեկացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման մասին:

Հանդիպման ավարտին արքեպիսկոպոսն աղոթք է կարդացել և Հայր Մերն արտասանել` խաղաղություն խնդրելով Սիրիայի և ողջ աշխարհի համար: