G7-ը եվրոպական և Պարսից ծոցի երկրների հետ համատեղ միջոցներ կհատկացնի փախստականներին
«Մեծ յոթյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա), Եվրոպայի մի շարք պետություններ, ինչպես նաև Պարսից ծոցի երկրները պայմանավորվել են ՄԱԿ-ին հատկացնել 1.8 մլրդ դոլար՝ փախստականներին օգնելու համար։
Այդ մասին РИА Новости գործակալությանն ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նախարարը հստակեցրել է, որ գումարը հատկացվելու է ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություններին։
Ընդհանուր առմամբ՝ նախաձեռնությանը կմասնակցի 15 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և ԱՄԷ-ն։
Եվրոպայում տարածվում է ճգնաժամը՝ կապված փախստականների անվերահսկելի հոսքի հետ: Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության հարցերով գործակալության տվյալներով՝ տարեսկզբից ԵՄ-ի սահմանը հատել է ավելի քան 500 հազար ներգաղթյալ։
ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ առաջիկա երկու տարիների ընթացքում առնվազն 850.000 փախստական կմտնի Եվրոպա։










