Իրանը ողջունում է Սիրիայում ավիահարվածներ հասցնելու ՌԴ-ի որոշումը
Իրանը ողջունում է ՌԴ-ի որոշումը՝ օդուժը Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ օգտագործելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր համաձայնություն էր տվել ռուսական օդուժը Սիրիայում օգտագործելու վերաբերյալ:
ՌԴ-ն մտադիր է կիրառել միայն ավիացիան՝ գործելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով:
«Մենք դրական ենք նայում այդ քայլին, և գնահատում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին»,-ասել է Աֆհամը։










