ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ տանելու համար Սիրիային նոր առաջնորդ է հարկավոր. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականն անվանել է «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ հաղթանակ տանելու պայմաններից մեկը։ Այս մասին Օբաման հայտարարել է ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ գագաթաժողովում, որն անցկացվել է Նյու Յորքում, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Ես կարծում եմ, որ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի համար Սիրիային նոր առաջնորդ է հարկավոր»,- ասել է Օբաման։
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 երկրների, 20 միջազգային ինստիտուտների և 120 հասարակական միավորումների ներկայացուցիչներ։










