ԱՄՆ-ն պատրաստ է Սիրիայի հարցով համագործակցել Ռուսաստանի ու Իրանի հետ. Օբամա
ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ՝ Սիրիայում ճգնաժամի հաղթահարման նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ՄԱԿ-ում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված գագաթաժողովի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Դամասկոսում պետք է ձևավորվի «ներառական կառավարություն»։
Ամերիկացի առաջնորդը խոստովանում է, որ դա բարդ գործընթաց է, սակայն հավաստիացնում է. «Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Իրանի հետ, որպեսզի գտնենք քաղաքական մեխանիզմ, որի միջոցով էլ հնարավոր կլինի սկսել Սիրիայում անցումային գործընթացը»։
Ավելի վաղ, Օբաման ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում, հայտարարել էր, որ Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում Ռուսաստանի ու Իրանի դերը շատ կարևոր է։










