Իրանի արտգործնախարարին քննադատել են՝ Օբամայի ձեռքը սեղմելու համար
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին երկրի ներսում խստորեն քննադատել են՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձեռքը սեղմելու համար, տեղեկացնում է Fars գործակալությունը։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրն ընդգծել է, որ Զարիֆը պետք է ներողություն խնդրի իրանցիներից՝ Օբամայի ձեռքը սեղմելու համար:
«Դա անընդունելի քայլ է, և Զարիֆը պետք է ներողություն խնդրի դրա համար»,-ասել է նա։
Օբաման և Զարիֆը միմյանց ձեռք էին սեղմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Դա ԱՄՆ նախագահի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջև առաջին ձեռքսեղմումն էր՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։










