Պորոշենկոն հայտնել է, որ հիվանդացել է Նյու Յորքում, և պատմել իր «երազանքի» մասին

10:33 • 30.09.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կոլումբիայի համալսարանում ելույթի ժամանակ հայտնել է, որ մրսել է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նիստին, գրում է Лента-ն։

 

«Չորս օրվա ընթացքում ես լուրջ մրսել եմ, այժմ 38.5 աստիճան ջերմություն ունեմ»,- ասել է նախագահը, սակայն նշել է, որ չէր կարող հրաժարվել ամերիկացի ուսանողների հետ հանդիպումից։

 

Նրա խոսքով՝ ապագա համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումն իր համար շատ կարևոր է։

 

Բացի այդ, նախագահը պատմել է, որ նախագահությունից հետո երազում է դառնալ Եվրախորհրդարանի պատգամավոր, և վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակում Կիևին կհաջողվի վերադարձնել Դոնբասը և Ղրիմը։

 

«Ինձ մի անգամ հարցրին՝ ինչով եմ երազում զբաղվել նախագահական ժամկետի ավարտից հետո։ Ես պատասխանեցի, որ երազում եմ լինել խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանի»,- ասել է Պորոշենկոն։