Ռուսաստանն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայում. CNN
Ռուսաստանն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Նշվում է, որ օդային հարվածը հասցվել է Սիրիայի արևմուտքում՝ Հոմս նահանգի տարածքում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը ռազմական ավիացիա է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսի դիմումից հետո։
«Ռուսական ռազմաօդային ուժերն ուղարկվել են Սիրիա՝ սիրիական կողմից ստացված դիմումից հետո, որտեղ առաջարկ էր պարունակվում ռուսական ռազմաօդային ուժերն ուղարկել՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցով նախագահ Պուտինի նախաձեռնության շրջանակում»,- ասված է Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դիմել էր Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Դրանից առաջ ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հավանություն էր տվել երկրի սահմաններից դուրս ռուսական զինված ուժերի օգտագործմանը։










