Եթե հետևակ անհրաժեշտ լինի Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի համար՝ մենք կլինենք առաջին շարքերում. Կադիրով

17:09 • 30.09.15

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ռուսական ավիացիան Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողությունների ուղարկելու մասին որոշումը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Ափսոս, որ դա լինելու է միայն ռուսական ուժերի օդային գործողություն: Սակայն եթե հետևակ անհրաժեշտ լինի Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի համար՝ մենք կլինենք առաջին շարքերում»,-հայտարարել է Կադիրովը:

 

Նա նշել է, որ Սիրիայում մարտական գործողություններին կարող են ներգրավվել մի քանի հազար չեչեն զինվորականներ:

 

«Մեր մարտական պատրաստվածության մակարդակը թիվ 1 է»,- ասել է Կադիրովը։