Թուրքիայում պայթյունների հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Բաթմանում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ, իսկ Շեմդիլի նահանգում զոհվել է երկու զինվոր, տեղեկացնում է «Ակօս»-ը:
Բաթմանի Քոզլուք շրջանում քուրդ զինյալները փողոցում պայթուցիկ են տեղադրել, ինչն էլ պայթել է զրահապատ մեքենայի անցնելու պահին։ Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկան Նեդիմ Էրբայը, վիրավորվել է 3 ոստիկան։
Պայթյունի հետևանքով զոհվել է նաև տարածքով անցնող միկրոավտոբուսի վարորդը։
Մեկ այլ պայթյուն էլ որոտացել է Շեմդիլիում, որտեղ ինքնաշեն ռումբի պայթյունից երկու զինծառայող է զոհվել: Եվս երեքը վիրավորվել են։










