Թուրքիայում հայտնի լրագրողի են ծեծի ենթարկել

08:44 • 01.10.15

Թուրքիայում հարձակման է ենթարկվել երկրի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ Hurriyet-ի լրագրող, CNN Turk-ի հաղորդավար Ահմեթ Հաքանը։

 

Հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 00.35-ին, երբ նա CNN Türk-ի հաղորդման նկարահանումից հետո տուն վերադառնալիս է եղել։

 

Նշվում է, որ լրագրողի վրա հարձակվողները 4-ն են եղել։ Նրանք դեպքի վայրից փախուստի են դիմել:
Ահմեթ Հաքանը հոսպիտալացվել է: Նա քթի և կողոսկրի կոտրվածք ունի:

 

Հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կասկածյալներից երեքին:
Ահմեթ Հաքանը նախկինում բազմաթիվ սպառնալիքներ էր ստացել։