Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-ին կայցելի Ադրբեջան։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այցի շրջանակում հյուրը նախատեսում է հանդիպել երկրի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը։










