Ռուսաստանում մտադիր են «խորովածի հարկ» սահմանել

11:12 • 01.10.15

ՌԴ Լենինգրադի մարզի օրենսդիր մարմնի պատգամավոր Վլադիմիր Պետրովը Ռուսաստանի հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ անելու նախագիծ է մշակել, համաձայն որի 500 ռուբլու չափով հարկ է սահմանվում անտառում խորոված անելու համար, տեղեկացնում է Известия-ն։

 

«Եվրոպայի շատ երկրներում մարդիկ չեն կարողանում ազատ տեղաշարժվել անտառներում ու անել այն, ինչ ցանկանում են։ Անտառում կարելի է զբաղվել սպորտով, զբոսնել, սակայն խոսքը պիկնիկների, կրակի ու աղբի մասին է։ Անտառը հատուկ էկոլոգիական գոտի է՝ իր օրենքներով ու կարգով, և պետք է անել հնարավորը՝ դա պահպանելու համար»,-ասել է պատգամավորը։

 

Նախաձեռնության համաձայն՝ հարկ պետք է տան դաշնային անտառում բոլոր զբոսնողները՝  կրակի բաց կամ փակ աղբյուրներ օգտագործելու համար։