Նեթանյահուն հրաժարվել է սնվել նույն ռեստորանում, որտեղ եղել է իր պակիստանցի գործընկերը

15:11 • 01.10.15

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի օգնականները որոշել են չեղարկել Նյու Յորքի ռեստորաններից մեկում նրա ճաշը, երբ պարզել են, որ նույն ժամին այնտեղ ճաշելու է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը։ Իսրայելի վարչապետի օգնականները հայտարարել են, որ որոշումը կայացրել են «անվտանգության նկատառումներից ելնելով»։

 

Դեպքը պատահել է երեքշաբթի Նյու Յորքում, ինչի մասին հայտնում է ամերիկյան New York Post-ը։

 

«Նա որոշել է չսնվել ռեստորանում, երբ իմացել է, որ այնտեղ Պակիստանի առաջնորդն է ճաշելու։ Նեթանյահուն ունի աշխարհում լավագույն պաշտպանությունը, բայց նա իմաստ չի տեսնում ճաշել նույն ռեստորանում, որտեղ Շարիֆը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետի ներկայացուցիչը, փոխանցում է gazeta.ru-ն։

 

Աղբյուրը հայտնում է, որ Պակիստանի առաջնորդը ռեստորանում մի քանի ժամ է գտնվել, նրա հետ են եղել կինը և ևս 10 մարդ, իսկ հարևան երկու սեղանները զբաղեցրել են թիկնապահները։

 

Աղբյուրը նշում է, որ Իսրայելի ու Պակիստանի առաջնորդների հարաբերությունները լարված են։ 2014թ.-ին Շարիֆը հայտարարել է, որ «աշխարհը պետք է կանգնեցնի Իսրայելի դաժան ագրեսիան»։ Իր հերթին, Նեթանյահուն մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա դիմել և քննարկել իսլամական ծայրահեղականության հետ կապված հարցերը։