Չինաստանի հարավում փոստով ուղարկված 17 ռումբ է պայթել. կա 7 զոհ
Չինաստանի հարավային Գուանսի- Չժուան ինքնավար մարզի Լյուչեն շրջանի փոստը ժամանակավորապես դադարեցրել է ծանրոցների առաքումը, ինչը պայմանավորված է մի շարք պայթյուններով։
Ինչպես նշում է ntv.ru-ն, արագ առաքման ծանրոցներում եղել է 17 պայթուցիկ, որոնք անսպասելիորեն պայթել են առևտրի կենտրոնում, բանտում, սուպերմարկետում, հիվանդանոցում, ավտոկանգառում, շուկայում և մի շարք այլ վայրերում: Դրա հետևանքով գրանցվել են շենքերի մասնակի փլուզումներ, բազմաթիվ մեքենաներ վնասվել են։
Մինչդեռ զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ տուժածներինը` 51-ի. նրանք արդեն հոսպիտալացվել են։ Հաղորդվում է նաև 2 անհետ կորածի մասին։










