ԱՄՆ-ում մահապատժի իրականացումը հետաձգվել է՝ դրանից ընդամենը 1 րոպե առաջ

09:59 • 01.10.15

Ամերիկյան Օկլահոմա նահանգի նահանգապետ Մերի Ֆելինը որոշել է սպանության մեղադրանքով դատապարտվածի մահապատիժը հետաձգել՝ պատժի ի կատար ածումից ընդամենը մեկ րոպե առաջ, տեղեկացնում է SkyNews-ը։

 

52-ամյա Ռիչարդ Գլոսիպին պետք է մահապատժի ենթարկեն 36 օր անց՝ նոյեմբերի 6-ին։


Նա դատապարտվել է 1997 թվականին՝ իր ղեկավարի սպանության համար։

 

Գլոսիպը, սակայն, հերքում է իր մեղքն ու պնդում, որ մարդասպանն իր գործընկերն է՝ Ջասթին Սնիդը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված։

 

Գլոսիպն արդեն կերել էր իր վերջին ճաշը՝ պիցցա և կարտոֆիլով ձուկ, ինչը նրա վերջին ցանկությունն է եղել, երբ եկել է մահապատժի իրագործումը հետաձգելու հրամանը։

 

Նահանգի ղեկավարը նման որոշում է կայացրել մահացու ներարկման որակի շուրջ առկա կասկածների պատճառով: Իշխանությունները զգուշանում են, որ այն կարող է մի քանի ժամ չարչարել դատապարտյալին, մինչև մահվան հասցնելը։