10 պատճառ՝ ինչու սիրեցի Հայաստանը. Huffington Post-ի բլոգերը կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով (լուսանկարներ)

10:32 • 01.10.15

Ամերիկյան Huffington Post առցանց պարբերականի բլոգեր Կալպանա Սունդերը, ով գրում է ճանապարհորդությունների մասին, կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով և նշել մի քանի պատճառ, թե ինչու սիրեց մեր երկիրը։

 

«Դուք գիտե՞իք, որ Հայաստանն ամենահին քրիստոնյա ազգն է: Եվ որ Շերը, ում իսկական անունը Շերիլին Սարգսյան է, կիսով չափ հայ է։ Հայաստանը սովորաբար առաջին երկիրը չէ, որ Ձեր մտքով կանցնի հաջորդ ճանապարհորդական ուղևորությունը պլանավորելիս։ Այն լեռնային ցամաքով շրջափակված երկիր է՝ գեղեցիկ բնաշխարհով և կենսուրախ մայրաքաղաքով»,- գրում է բլոգերը, ով վերջերս է եղել Հայաստանում։

 

Նա ներկայացնում է 10 պատճառ, որի համար սիրել է երկիրը և որի համար խորհուրդ է տալիս ընթերցողներին Հայաստան այցելել։

 

Երևանը շատ երիտասարդ տեսք ունի

Բլոգերը զարմացած է, թե ինչ աշխույժ է կյանքը մայրաքաղաքում, որտեղ բոլորն անհավատլի ոճային են հագնվում, իսկ սրճարաններն անգամ լցված են աշխատանքային ժամերին: Ավելի քան 1700 տարվա (2797-Խմբ.) պատմություն ունեցող քաղաքի համար Երևանը շատ երիտասարդ տեսք ունի, գրում է նա։

 

2015-09-29-1443537827-3681867-IMG_6100.JPG


Հայաստանում անհավատալի վանքեր կան: Բլոգերի կարծիքով՝ իր տեսած վանքերից ամեն մեկը մյուսից սիրուն է եղել։

2015-09-29-1443537873-5429456-IMG_7286.JPG

2015-09-29-1443537939-5331999-IMG_8006.JPG


Հայաստանի ազգային խորհրդանիշը՝ Արարատը, չափազանց գրավիչ է, որն այնքան մոտ է, բայց այնքան հեռու...

2015-09-30-1443584399-7453868-Ararat.jpg


Հայաստանի սրճարանային մշակույթը, որը բլոգերի նկատած առաջին փաստն է եղել: Նրա կարծիքով՝ դա քաղաքին ավելի եվրոպական և ոչ ասիական մթնոլորտ է հաղորդում։ Քաղաքը լի է սրճարաններով։

 

2015-09-30-1443583512-215759-IMG_6111.JPG

2015-09-30-1443584015-4743884-19063982_391e7c59c9_o.jpg


Երկրում մեծ քանակությամբ ժամանակակից արվեստի նմուշ կարելի է տեսնել, գրում է հեղինակը՝ իր հիացմունքն արտահայտելով «Կասկադ» համալիրի վերաբերյալ։

2015-09-30-1443582648-1984586-IMG_6275.JPG

2015-09-30-1443582684-9042992-IMG_6192.JPG


Խաչքարերը

2015-09-30-1443582719-4176473-IMG_7249.JPG


Թարմ և չորացված մրգերի բազմազանությունը և թարմ ու օրգանական սնունդը

2015-09-30-1443582752-5670987-IMG_6528.JPG

2015-09-30-1443582792-6778584-IMG_6846.JPG


Փոքր երկրի համար այն բնապատկերի մեծ բազմազանություն ունի։

2015-09-30-1443582829-307705-IMG_7317.JPG

2015-09-30-1443582865-1608803-IMG_7840.JPG


Գրեթե ամենուր կարելի է երաժշտություն լսել, Հայաստանը երաժշտության վաղեմի ավանդույթ ունի:

2015-09-30-1443582904-3409896-IMG_5786.JPG

2015-09-30-1443582938-6988557-IMG_6113.JPG


Երկրի ժողովուրդն աշխարհի ամենաընկերասեր ժողովուրդներից մեկն է, որոնք շատ հպարտ են իրենց հայրենիքով։

2015-09-30-1443583067-8052521-IMG_6727.JPG

2015-09-30-1443583104-4206938-IMG_7978.JPG