Մեքքայում մահացած իրանցիների թիվը հասել է 464-ի

12:18 • 01.10.15

Իրանական հեռուստաընկերությունները հաղորդում են, որ Մեքքայում հրմշտոցի հետևանքով մահացած Իրանի քաղաքացիների թիվն ավելացել է, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Ինչպես հաղորդել  են հաջի կոմիտեից, իրանցի ուխտավորների շրջանում զոհերի թիվը հասել է 464-ի։

 

Ավելի վաղ հաղորդվել է Մեքքայում մահացած 226 իրանցու մասին։

 

Թեհրանի ներկայացրած տվյալները գերազանցում են Սաուդյան Արաբիայի ներկայացրած պաշտոնական թվերը։ Մասնավորապես, իրանական լրատվամիջոցները խոսում են ավելի քան 1000 զոհի մասին, սակայն պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 769 մարդ։