Կրեմլից հայտնել են՝ ով է ֆինանսավորում Սիրիայում գործողությունը

14:19 • 01.10.15

Սիրիայի և այլ երկրների իշխանությունները չեն մասնակցում երկրում ռուսական զինված ուժերի ռազմական գործողության ֆինանսավորմանը, ռազմական գործողության ծախսերն ամբողջովին հոգում է Մոսկվան։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է gazeta.ru-ն։

 

«Ռուսական կողմը»,- պատասխանել է Պեսկովը հարցին, թե ով է ֆինանսավորում Սիրիայում ՌԴ օդուժի ստորաբաժանումների գործողությունը, և արդյոք ֆինանսավորմանը մասնակցում է Դամասկոսը։

 

Բացի այդ, Պեսկովը կոչ է արել Սիրիայում ռուսական ռազմական գործողության մասին «այլասերված տեղեկությունների զոհ չդառնալ»։

 

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայում։ Նշվում է, որ օդային հարվածը հասցվել է Սիրիայի արևմուտքում՝ Հոմս նահանգի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը ռազմական ավիացիա է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսի դիմումից հետո։