Ամերիկյան քոլեջներից մեկում կրակահերթ է հնչել. կա 15 զոհ, 20 վիրավոր

23:00 • 01.10.15

CNN-ը ահազանգում է, որ ԱՄՆ-ի Օրեգոնի Ամքուայի համայնքային քոլեջում կրակ է բացվել մարդկանց վրա:

 

Առայժմ ոչ այնքան հասկանալի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 հոգի, կա 20 վիրավոր:

 

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ կրակ բացող անձին բռնել են: Միաժամանակ ԶԼՄ-ները մարդկանց ահազանգում են հեռու մնալ դեպքի վայրից: