ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը վաճառելու մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին հարցը:
Նեկայացված նախագիծը դրվեց քվեարկության, հանձնաժողովի անդամները բոլորը կողմ քվեարկեցին:
Այսպիսով, ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը թույլատրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:
Ստորև կարող եք ծանոթանալ որոշման նախագծին։










