Ուկրաինայի խորհրդարանում մանկական սենյակ կհայտնվի
Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում, հոկտեմբերի 26-ին պատրաստվում են մանկական սենյակ բացել, որը նախատեսված կլինի 10-15 երեխայի համար։ Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը՝ լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է korrespondent.net-ը։
«Այստեղ Ուկրաինայի Գերագույն ռադայի բոլոր այցելուները, ինչպես նաև պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակիցները կկարողանան անհրաժեշտության դեպքում թողնել իրենց երեխային հատուկ կրթությամբ պրոֆեսիոնալ աշխատակցի հետ երկու ժամով, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան իրենց հարցերը լուծել»,- ասել է նա։
Սենյակում կլինի տեսախցիկներով առցանց հեռարձակում, և ծնողները հեռախոսի միջոցով կկարողանան տեսնել իրենց երեխային: Գրոյսմանը հայտնել է նաև, որ եթե տեսնեն, որ անհրաժեշտություն կա, մանկական սենյակների թիվը կավելանա։










