Ավտոմեքենայի մեջ երեխաների ներկայությամբ ծխելն Անգլիայում և Ուելսում անօրինական է դարձել
Անգլիայում և Ուելսում ծխողներն այսուհետ կարող են տուգանվել 50 ֆունտ ստեռլինգի չափով՝ երեխաների ներկայությամբ ավտոմեքենայի մեջ ծխելու համար, գրում է Sky News-ը:
Նոր օրենքը, որն ընդունվել է հանրային վայրերում ծխելն անօրինական դարձնելուց ութ տարի անց, նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաներին պասիվ ծխելու ազդեցությունից պաշտպանելու համար:
Նյուքասլի հետազոտողները պարզել են, որ անգամ բաց պատուհանով ծխող վարորդն օդի աղտոտվածության մակարդակ է ստեղծում մեքենայի հետնամասում, որը 100 անգամ գերազանցում է անվտանգության չափանիշները:
Ոստիկանությունը, սակայն, հայտնել է, որ հանրային վայրերից մինչև մեքենաներ չծխելու օրենքների ընդլայնումից հետո ոստիկանության աշխատակիցները կորդեգրեն կրթական, խորհրդատվական մոտեցում և նախազգուշացումներ կտան մարդկանց՝ նրանց տուգանելու փոխարեն:










