Արարատի մարզի Դարբնիկ գյուղում հյուրընկալված երիտասարդը կախվել է

13:42 • 01.10.15

Արարատի մարզի Դարբնիկ գյուղում այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել. Ծառից կախված են գտել Լեռնային Ղարաբաղում բնակվող Հայկ Հարությունյանի դին, ով հյուրընկալվել էր տվյալ ընտանիքում։
 

Tert.am–ի հետ զրույցում համայնքի ղեկավար Դավիթ Գզիրյանը տեղեկացրեց, որ երիտասարդը 30-35 տարեկան է: