Միլիարդատեր Թրամփը խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում սիրիացիներին տուն ուղարկել
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը պատրաստվում է Հանրապետական կուսակցությունը ներկայացնել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, խոստացել է ընտրվելու դեպքում երկրից արտաքսել սիրիացի փախստականներին, տեղեկացնում է BBC-ն:
Ելույթ ունենալով ուսանողների առաջ՝ Թրամփն ասել է. «Ես լսել եմ, որ մենք պատրաստվում ենք 200 հազար սիրիացիների ընդունել: Եվ նրանք կարող են լինել, լա՛վ լսեք, նրանք կարող են լինել ԻՊ-ից»։
Դրանով պայմանավորված՝ գործարարը խոստացել է նրանց հետ ուղարկել՝ նախագահ դառնալու դեպքում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է,ր, որ ԱՄՆ-ն պետք է ավելի շատ փախստականներ ընդունի։
Թրամփը հանրապետականների կողմից նախընտրական արշավի առաջատարն է համարվում։










