Պետերբուրգում Էրմիտաժի մոտ գտնվող գովազդային տաղավարը քամուց քանդվել է՝ տակը թողնելով մարդկանց (տեսանյութ)

15:24 • 02.10.15

Սանկտ Պետերբուրգում ուժեղ քամուց փլվել է Պալատական հրապարակում տեղակայված հայելապատ տաղավարի պատը։

 

Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, ականատեսները պատմել են, որ ընդհանուր առմամբ ընկել է 8 պանել։ Դրանց տակ մնացել է 5 մարդ։

 

Տեղի ունեցածը ֆիքսել են տեսախցիկները։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։

 

Ապակե տաղավարը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կենտրոնում հայտնվել էր սեպտեմբերի 29-ին։ Այնտեղ տեղի են ունենում ավտոմեքենաների մասնավոր ցուցադրություններ։