Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի ծայրամասային թաղամասեր

17:53 • 02.10.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է մայրաքաղաքի ծայրամասային մի շարք թաղամասեր և ծանոթացել այնտեղ շրջակա միջավայրի վիճակին:


Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին բնապահպանության նորմերին խստորեն հետևելու ուղղությամբ:


Նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: